Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը
15.02.2017 | 17:06

ՀՅԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրություններում համամասնական ցուցակը և ռեյտինգային կարգով առաջադրվողների ցանկը: Համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, հաջորդում են Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կուրղինյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզան Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը:


ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ տարածքային թեկնածուները 150-ն են, ՀՅԴ-ի ցուցակներում ընդգրկված է 170 անձ, նրանցից 45-ն՝ անկուսակցական: ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով՝ ասաց Արմեն Ռուստամյանը.
««Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով մենք նոր սկիզբ ենք տեսնում մեր երկրի համար՝ պայմանավորված այս ընտրություններով, որովհետև երկրում գոյացած դժգոհությունը հավերժ կմնա, եթե դրա պատճառները չվերացնենք: Մենք հենց դրա ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկելու»: Նա ընդգծեց, որ թեև բազմիցս փոխվել են մարդիկ և իշխանությունները, դա էապես չի ազդել իշխանության որակի վրա. «Իշխանության որակը չի փոխվել: Նոր սկիզբ ասելով՝ մենք հասկանում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանության, որը կարող է եղած խնդիրներին լուծում տալ: Դաշնակցության խնդիրը շատ հստակ է՝ մենք պրոցես ենք սկսել, դա պետք է ավարտին հասցնենք»:


ՀՅԴ տարածքային ցուցակը.
Թիվ մեկ ընտրատարածք (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն)` Առաքելյան Ռուզաննա, Գեղամյան Վահան, Լոքյան Սերգեյ:
Թիվ 2 ընտրատարածք (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն)` Մանուկյան Միքայել, Վարդանյան Հովհաննես, Հարությունյան Անահիտ:
Թիվ 3 ընտրատարածք (Մալաթիա -Սեբաստիա, Շենգավիթ)` Եղիազարյան Արթուր, Սահակյան Մհեր, Սարգսյան Սամվել:
Թիվ 4 ընտրատարածք (Կենտրոն, Էրեբունի -Նուբարաշեն)` Գրիգորյան Լևոն, Եսայան Բագրատ, Հարությունյան Անահիտ:
Թիվ 5 ընտրատարածք (Արարատի մարզ)` Բաբայան Հայրապետ, Չոբանյան Արտակ, Վարդանյան Արա:
Թիվ 6 ընտրատարածք (Արմավիրի մարզ)` Մինասյան Արծվիկ, Գաբրիելյան Գագիկ, Կարապետյան Անդրանիկ, Թամոյան Հասան:
Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)` Տոնոյան Տարոն, Շահինյան Գուրգեն, Շահազիզյան Կարեն:
Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)` Սաղաթելյան Իշխան, Նիկոյան Արտաշես, Բարսեղյան Սարիկ:
Թիվ 8 ընտրատարածք (Լոռու մարզ)` Մարտուն Մաթևոսյան, Զոհրաբ Թորոսյան, Կյուրեղյան Արմենուհի:
Թիվ 9 ընտրատարածք (Կոտայքի մարզ)` Մանասյան Մուշեղ, Հունանյան Արտաշ, Սարգսյան Հայկ:
Թիվ 10 ընտրատարածք (Շիրակի մարզ)` Մանուկյան Ռոմիկ, Կուրղինյան Աշոտ, Մաթիլյան Հակոբ:
Թիվ 11 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր)` Գևորգյան Գագիկ, Պետրոսյան Նունե, Սարգսյան Արտակ:
Թիվ 12 ընտրատարածք (Տավուշի մարզ)` Արտավազդ Սահակյան, Մանուկյան Սուրեն, Ալեքսանյան Վարդան:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ